Օբաման վառել է ԱՄՆ գլխավոր տոնածառի լույսերը
Հինգ, չորս, երեք, երկու, մեկ. հաշվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, և վառվել են Սպիտակ տան բակում տեղադրված երկրի գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ութ մետրանոց անտառի գեղեցկուհին գտնվում է Սպիտակ տանից 2 քայլ հեռավորության վրա, որի շուրջը տեղադրվել են 58 փոքր եղևնիներ՝ ԱՄՆ յուրանքանչուր նահանգի ու տարածքների անվանումներով։
Արարողությանը մասնակցել են Օբամայի ընտանիքի բոլոր անդամները՝ կինը՝ Միշելը, դուստրերը՝ Մալիան ու Սաշան։ Նրանց օգնել են շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ռոք երաժիշտներ, ինչպես նաև ՆԳ նախարար Քեն Սալազարը՝ իր ֆիրմային սպիտակ գլխարկով։ ԱՄՆ-ում իր գլխավորած գերատեսչությունը նաև պատասխանատու է բնական պաշարների համար։
Տոնածառը բերվել է Կոլորադո նահանգից և դրվել Սպիտակ տան բակի հողում ընդամենը երկու ամիս առաջ։
«Այն դիմակայել է «Սենդի» փոթորկին, և դատելով՝ կարելի է կարծել, որ նա իրեն լավ է զգում»,- նկատել է Օբաման։










