Նոր Նորքում 17-ամյա տղայի մոտ ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից բերման են ենթարկել 1995թ. ծնված Սուրեն Պողոսյանին:
Ըստ Ոստիկանության կայքի՝ անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, որում տեղադրված էր ատրճանակին հարմարեցված 1 փամփուշտ, իսկ տաբատի աջ և ձախ գրպաններից՝ նույնատիպ մեկական փամփուշտ:
Ըստ Ս. Պողոսյանի հայտարարության` ատրճանակին նմանվող սարքը պատրաստել է տնային պայմաններում, իսկ փամփուշտները գնել է «Դինամո» մարզահամալիրին կից շուկայից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:










