Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկվել 37-ամյա տղամարդ
09:36 • 07.12.12
Անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 26 շենքի մոտ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19.00-ին, վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Գարիկ Խ.-ին։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության տվյալների՝ Գարիկ Խ.–ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Placeholder










