Սիրիական ապստամբները «Գլխավոր շտաբ» են ձևավորել
Սիրիայի ապստամբ խմբավորումների առաջոնորդները Թուրքիայում հանդիպում են անցկացրել, որի ընթացքում «Միասնական հրամանատարության» անդամներ են ընտրվել` ստեղծվել է Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) Գլխավոր շտաբի նման մի մարմին, հաղորդում է lenta.ru-n` հղում կատարելով Reuters-ին:
«Միասնական հրամանատարության» կազմում են ընդգրկվել 30 ընդդիմադիրներ, որոնք տարբեր շրջանների ապստամբ խմբերն են ներկայացնում:
Հաջորդ քայլը ՍԱԲ-ի գերագույն հրամանատարի ընտրությունը կլինի և տարածքային քաղաքական առաջնորդների հաստատումը` Սիրիայի յուրաքանչյուր շրջանի համար:
Համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կատարի ներկայացուցյչների աջակցությամբ, որոնք ևս մասնակցել են բանակցություններին:
Օտարերկրյա ներկայացուցիչները խոստացել են համակողմանի օգնութուն տրամադրել նոր մարմնին վարչակարգի դեմ պայքարի համար:
Le Figaro պարբերականի տվյալներով, ֆրանսիական, ամերիկյան և բրիտանական զինվորականներ արդեն կան Սիրիայում, որտեղ աբստամբների հետ համակարգում են տարբեր տեսակի օգնության հատկացումը:










