Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 46 սիրիահայ

13:24 • 07.12.12

Զբաղվածության պետական ծառայությունը 2012թ–ին խորհրդատվություն է տրամադրել 255 սիրիահայի, որից 197-ը ներկայացել են զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններ: Այս կենտրոններում հաշվառվել են 38-ը, աշխատանքի են տեղավորվել 46-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ծառայության պետ Սոնա Հարությունյանը։


Ծառայության իրականացրած ծրագրերից բանախոսը կարևորեց աշխատանքային տոնավաճառների կազմակերպումը, որտեղ ակտիվորեն ներգարվվել են և գործատուները և աշխատանք փնտրողները։


«Դեկտեմբերի 16–ին նախատեսվում է աշխատանքի տոնավաճառ կազմակերպել հատուկ սիրիահայերի համար»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նախատեսվում է նաև կազմակերպել հաշմանդամների տեղավորման տոնավաճառ 5 շրջաններում։


«Կարևորում ենք հատկապես աշխատաշուկայում անմրցունակ խմբերի աշխատանքի տեղավորումը»,– ավելացրեց Սոնա Հարությունյանը։