Տաքսու վարորդը տիրացել էր ուղևորի զոքանչի մոռացված պայուսակին
Ոստիկանություն է ներկայացել տաքսու վարորդ 1951 թ. ծնված Գառնիկ Է.-ն, ով խոստովանել է, որ ապօրինի կերպով տիրացել է ամիսներ առաջ իր մեքենայում թողնված գումարին, հեռախոսին և զարդերին։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, մի քաղաքացի այս տարվա օգոստոսի 1-ին իր բջջային հեռախոսն ու կնոջ մոր պայուսակը, որի մեջ եղել էր ոսկյա ժամացույց, ոսկյա 2 մատանի, 63.000 դրամ, 50 եվրո, ռուսական մետաղադրամներ, բանալի, անձնագիր և շպարման պարագաներ, մոռացել և թողել էր «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում:
Գառնիկ Է.-ն ասել է, որ գողոնը պահել էր Նուբարաշենի խճուղում գտնվող ռեստորանի ցանկապատի մեջ:










