Ուկրաինայում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

17:00 • 07.12.12

Այսօր՝ ուղիղ ժամը 11։ 41-ին, Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում հիշատակի արարողություններ են տեղի ունեցել՝ ի հիշատակ 1988թ.- ի Սպիտակի երկրաշարժի զոհերի։

 

Ինչպես տեղեկացնում է analitika.at.ua-ն, հիշատակի միջոցառում է տեղի ունեցել նաև մայրաքաղաք Կիևում։

 

Արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր, մայրաքաղաքի բնակիչներ։
 

Հիշեցնենք, որ 23 տարի առաջ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։

 

Հիմնահատակ ավերվեցին հյուսիսային երկու քաղաքները՝ Սպիտակն ու Լենինականը (ներկայիս Գյումրին) և ավելի քան 100 գյուղեր։ Որոշ քաղաքներ ավերվեցին մասամբ։