Պարզվել է հրազենային վնասվածքներով մահացած անձի ինքնությունը. Նա 1972թ. ծնված Վարդան Խաչատրյանն է

14:39 • 07.12.12

Նուբարաշենի 5 –րդ փողոցի 17 տան դիմաց այսօր առավոտյան հայտնաբարված հրազենային վնասվածքներով տղամարդու դիակը 1972թ. ծնված Վարդան Խաչատրյանինն է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

 

Փաստի կապակցությամբ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն է ՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:


Հիշեցնենք, որ այսօր հաղորդվել էր, որ Երևանի մայրաքաղաքային գնդում զինծառայող է սպանվել, սակայն ավելի ուշ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ զինծառայողը մահացել է զորամասի տարածքից դուրս գտնվող վայրում, և նախաքննությունն իրականացնում է Ոստիկանության Էրեբունու բաժինը։

Կատարվում է նախաքննություն: