Սիցիլիական մաֆիայի պարագլուխը ձերբակալվել է Բալիում

17:17 • 07.12.12

Իտալական և ինդոնեզական ոստիկանությունները Բալի կղզու շքեղ հանգստավայրերից մեկում ձերբակալել են սիցիլիական մաֆիայի պարագլուխ Անտոնիո Մասիկատիի Վիտալեին, հայտնում է BBC-ն: Նա դիմադրություն ցույց չի տվել:

 

40-ամյա Վիտալեն համարվում է Վիլաբատե կլանի պարագլուխը, նա հետախուզվում էր բազմաթիվ մեղադրանքներով:

 

Նրա բարեկամների հեռախոսները գատնալսելուց հետո իտալացի իրավապահները պարզել էին, որ նա բնակվում է Բալիում՝ շքեղ հանգստավայրում: Նրա ձերբակալման հրահանգ էր տրվել ապրիլին: Սպասվում է նրա արտահանձնումն Իտալիային: