Պատահար Հրազդան-Հանքավան ճանապարհին. մահացել է 64-ամյա վարորդը
12:43 • 08.12.12
1948 թ. ծնված Ռուբիկ Ոսկանյանի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 25-րդ կմ-ին` «Թթու ջուր» կոչվող հատվածում, կամրջի վրա, բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով Ոսկանյանը տեղում մահացել:
Ըստ Ոստիկանության կայքի՝ կատարվում է քննություն:
Placeholder










