ԱՄՆ անօդաչուն Պակիստանում «Ալ Կաիդայի» հրամանատարի է սպանել
«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը երեկ սպանվել է Պակիստանում՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից. տեղեկացնում է Reuters-ը։
Ավիահարվածն իրականացվել է Հյուսիսային Վազիրիստան նահանգում։ Հարվածի հետևանքով ապաստարանում սպանվել է 11 զինյալ, որոնցից մեկն «Ալ Կաիդայի» հրամանատարներից է։
Տեղեկությունը հաստատել են նաև Պակիստանի հատուկ ծառայությունները, սակայն սպանված զինյալի անունը, չեն հաղորդվում։










