Եգիպտոսի նախագահը բանակին թույլ է տվել օգնել ոստիկաններին

21:35 • 08.12.12

Եգիպտոսում սահմանադրական փոփոխությունների դեմ շարունակվող ցույցերի ու անկարգությունների ֆոնին այդ երկրի նախագահ Մոհամեդ Մուրսին բանակին լիազորել է օգնել ոստիկաններին, հայտնում է Daily Beast-ը:


Բանակը
ոստիկաններին կօգնի ցուցարարներին վերահսկողության տակ պահելու հարցում:


Եգիպտոսի
զինվորականները ավելի վաղ իրենք էլ հայտարարություն էին տարածել, որում ասել էին, թե ճգնաժամի շարունակման դեպքում հետևանքները «աղետալի» կլինեն:


Նման
ելքից խուսափելու համար, նկատում է աղբյուրը, Մուրսին ծրագրում էր շաբաթ օրը երեկոյի դրությամբ երկխոսել ցուցարարների հետ՝ տարբերակները քննարկելու համար: Սակայն Ազգային փրկության ճակատը՝ Մուրսիի դեմ հանդես եկող գլխավոր ընդդիմադիր ուժը, առաջարկը բոյկոտելու է: