Բախվել են ԲՀԿ-ի անվճար ավտոբուսը և շտապօգնության մեքենան (լուսանկարներ)
15:15 • 08.12.12
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բախվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա բարեգործական երթուղու ավտոբուսը և շտապօգնության մեքենան: Բախումը տեղի է ունեցել 14:00-ի շրջանում:
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան, սակայն վթարը ծանրաբեռնված երթևեկությամբ այդ հատվածում տևական խցանման պատճառ է դարձել:
Placeholder










