Վիետնամի հետ սահմանի հազարավոր չինացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել
Հազարավոր չինացիներ բողոքի ակցիայի ընթացքում Վիետնամի հետ սահմանին գտնվող Դունսին քաղաքում բախվել են Ոստիկանությանը. տեղեկացնում է Agence France-Presse-ը։
Ինչպես պնդում են իրավապաշտպանները, ընդհանուր առմամբ, զոհերի և վիրավորների թիվն անցնում է 100-ը։
Անկարգությունների համար պատճառ է հանդիսացել ենթադրյալ մաքսանենգերի դեմ Ոստիկանության խիստ վերաբերմունքը։
Բախումներն սկսվել էին երեկ, այն բանից հետո, երբ Դունսինի փողոցներից մեկում ոստիկանական մեքենան հարվածել էր ենթադրյալ մաքսանենգի մոտոցիկլին։
Դրանից հետո ոստիկանները քաղաքացիների ներկայությամբ, շատ կոշտ էին վարվել ենթադրյալ հանցագործի հետ։
Կառավարության գնահատականներով՝ մոտ 100 մարդ է եկել ցույցի, իսկ նրանցից մի քանիսը խախտել են կարգը։
Հոնգ-Կոնգում գտնվող մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոնը տեղեկացնում է, որ ցույցի են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, վնասվել կամ հրկիզվել են ավելի քան 20 ոստիկանական մեքենա։










