Գերմանացի 66 հոգևորական մեղադրվում է մանկապղծության մեջ
Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին հայտնել է, որ առնվազն 66 հոգևորականի մեղադրանք է առաջադրվել երեխաների ու մեծահասակների դեմ սեռական ոտնձգությունների համար, հայտնում է Courier Mail-ը:
Հոգևորականների զոհերի մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ հանցագործություններն ընդգրկում են 10 տարի ժամանակահատված:
Այս մասին հայտնի է դարձել գիտական հետազոտության հետևանքով, որը մեկնարկել էր 2 տարի առաջ. այդ ժամանակ հարյուրավոր մարդիկ պատմել են, որ 1950-1980-ականներին ենթարկվել էին սեռական ոտնձգությունների:
Սեռական ոտնձգությունների նոր ալիքը վերաբերում է 2000-2010թթ-ին, ներառում է Գերմանիայի 27 թեմեր, հոգևորականությանը ընդհանուր առմամբ 576 մեղադրանք է ներկայացվել:










