Դոհայում կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տապալվել է

09:48 • 08.12.12

Կատարի մայրաքաղաք Դոհայում ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխությունների թեմայով կազմակերպած համաժողովը տապալվել է, քանի որ բանակցող կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել մի շարք կարևոր խնդիրների լուծման շուրջ, գրում է The Guardian-ը։


Ուրբաթ երեկոյան բոլոր պատվիրակները 12 ժամ ուշացումով հանդիպել են և քննարկել, թե ինչպես է հարկավոր աղքատ երկրներին օգնել հաղթահարելու   հեղեղների ավելացման, ինչպես նաև համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները։


Սակայն
մի քանի ժամ տևած թեժ քննարկումներից հետո շուրջ 200 երկրների պատվիրաները չեն կարողացել համաձայնության գալ։


Փոքր
պետությունները մեղադրել են Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին ՄԱԿ-ի համաժողովի տապալման մեջ և նշել, որ վերջիններն առաջնորդվում են իրենց շահերով և հրաժարվում ընդունել Կիոտոյի արձանագրության 2-րդ փաթեթը։