Կալիֆոռնիայում հազարավոր ռետինե բադիկներ են առգրավվել

20:49 • 08.12.12

ԱՄՆ-ի Մաքսային և սահմանների պաշտպանության ծառայության աշխատակիցները օրերս 36 000 ռետինե բադիկներ են առգրավել Լոս Անջելեսի ու Լոնգ Բիչի նավահանգիստներում, հայտնում է Huffington Post-ը:


Սանտա
Քլաուսի, Ձնեմարդու և այլ տոնական կերպարների պես ոճավորված բադիկները չինական խաղալիքներ են, որոնցում, ըստ ամերիկացիների, որոշ քիմիական նյութերը գերազանցում են թույլատրելի չափաբաժինը:


Խոսքը,
մասնավորապես, ֆտալատի մասին է, որի օգնությամբ պլաստմասսան ավելի ճկուն է դարձվում:


Առգրավված
ռետինե բադիկների արժեքը գնահատվում է ավելի քան 18 000 ԱՄՆ դոլար: