Հրապարակվել է նախագահական ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը

17:49 • 08.12.12

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:


Ըստ ժամանակացույցի՝ այս տարվա դեկտեմբերի 8-ից մինչև 2013թ.-ի փետրվարի 8-ը ԿԸՀ-ի կողմից կիրականացվի դիտորդների հավատարմագրում կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ):


Մինչև դեկտեմբերի 18-ը հեռուստառադիոընկերությունները (անկախ սեփականության ձևից) պետք է հրապարակեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրելու իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:


Հանրապետության նախագահի թեկնածուն կամ թեկնածուի լիազոր ներկայացուցիչը պետք է գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ հանձնաժողով ներկայացնի դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը, ժամը 18:00-ն:
Մնացած կետերի մասին մանրամասն տեղեկություն կարող եք տեսնել այստեղ: