Գերմանիայում 2 ինքնաթիռ իրար են բախվել. կա 6 զոհ

23:58 • 08.12.12

Գերմանիայի օդային տարածքում 2 ինքնաթիռների բախման արդյունքում մահացել է 6 մարդ, իսկ 1-ը համարվում է անհետ կորած, տեղեկացնում է Риа Новости-ին:


Ըստ իրավապահ մարմինների տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով 16:15-ին (Երևանի ժամանակով 19:15), Վյոլֆերսհայմ համայնքում` Ֆրանկֆուրտից 30 կմ հյուսիս:


Ավելի վաղ ոստիկանությունը հայտնում էր մեկ ինքնաթիռի կործանման և 4 զոհի մասին:


Բախման պատճառները անհայտ են: Ներկա պահին կատարվում է հետաքննություն։