Կոտայքում մեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում ճանապարհին գոյացած մերկասառույցի պատճառով «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
ԱԻՆ–ից խոստանում են լրացուցիչ տեղեկություն տրամադրել:










