Հռոմի պապի համար նոր մեքենա է ստեղծվել

15:39 • 08.12.12

Daimler ավտոկոնցեռնը Հռոմի պապ Բենեդիկտոս 17-րդին է փոխանցել նոր ծառայողական ավտոմեքենան, որը հավաքվել է Mercedes M-Class-ի հիմքով. տեղեկացնում է vesti.ru-ն։


Հռոմի Պապի մեքենան բնօրինակից բավական տարբեր է. բարելավվել է անվտանգության փաթեթը, ընդարձակվել է խցիկը, ավելի հարմարավետ է դարձել մուտքը, ունի զարգացած լուսավորման համակարգ:


Բացառիկ
մեքենան հավաքվել է ձեռքով՝ 9 ամիսների ընթացքում։ Ավտոմեքենայի գինը գաղտնի է պահվում, սակայն սովորական, չձևափոխված Mercedes M-Class ավտոմեքենան արժի շուրջ 75 029,50 եվրո։


Այս
մակնիշի ավտոմեքենաներ հովվապետերը ստանում են 1930 թ.-ից։ Վատիկանն արդեն ստացել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ՝ «Մերսեդես» ֆիրմայից։