Կանխվել է «Վանաձոր» ՔԿՀ-ից 3 կալանավորի փախուստի փորձ
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, խմբակային փախուստի փորձ են կանխել, այս մասին Tert.am -ին հայտնում են Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Պատիժը կրող երեք դատապարտյալներ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատված և այն քողարկել մաստակով:
Զննությամբ սեղանի ոտքի և վերևի հատվածի արանքից, ինչպես նաև դատապարտյալներից մեկի կոշիկի մեջից (սուբինատոր) հայտնաբերվել են մետաղասսղոցի երկու թիթեղները:
Կատարվում է հետաքննություն:










