Հեծանվորդ Լենս Արմստրոնգի ընդունած տխրահռչակ խթանիչը բոլորովին անօգուտ է. հետազոտություն
Արգելված խթանիչը, որն օգտագործել էր հայտնի հեծանվորդ Լենս Արմստրոնգը, ինչի համար այս տարի նրան զրկեցին բոլոր չեմպիոնական տիտղոսներից և ցմահ որակազրկեցին, իրականում, ավելի շատ թուլացնում է մարզիկին, քան խթանում, գրում է The Daily Mail-ը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ օգտագործվող Էրիթրոպոետին հորմոնը ընդհանրապես չի ազդում ֆիզիկական ցուցանիշների վրա, չնայած համարվում էր, որ այն բարելավում է թթվածնի մատակարարումը մկաններին:
Հոլանդիայի պրեպարատների հետազոտության կենտրոնի պրոֆեսոր Ադամ Կոենը պնդում է, որ այդ հորմոնը արյունը ավելի մածուցիկ է դարձնում՝ ստեղծելով թրոմբի վտանգ և մեծացնելով ինսուլտի ու սրտի կաթվածի հնարավորությունը: Համապատասխանաբար, այն խանգարում է արյան բնականոն շրջանառությանը և թթվածինը չի հասնում բջիջներին: Արդյունքում բջիջը մահանում է, իսկ օրգանը լրջագույն խաթարումներ է ստանում:
Էրիթրոպոետինը երիկամների հորմոն է, որը խթանում է արյան կարմիր բջիջների ստեղծումը:
Ինչպես ապացուցվել էր հետաքննության ընթացքում, հայտնի հեծանվորդը մինչ խթանիչային ստուգումը ինքն իրեն ֆիզլուծույթ է ներարկել, որ նվազեցնի արյան խտությունը: Նման կերպ նա երկար տարիներ խուսափել է հայտնաբերումից:











