Երևան-Սևան ճանապարհին պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մահացել է

12:39 • 08.12.12

«Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։


Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 1968 թ. ծնված Սամվել Գևորգյանը տեղում մահացել է:


Կատարվում է քննություն: