Փարիզից - Մոսկվա Airbus A-319 օդանավը վթարային վայրէջք է կատարել Մինսկում

20:55 • 09.12.12

Փարիզից Մոսկվա ուղևորվող Airbus A-319 օդանավը վթարային վայրէջք է իրականացրել Մինսկում, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Բելառուսի մայրաքաղաքային օդանավակայանի ներկայացուցչին:

 

Հարկադիր անհապաղ վայրէջքի պատճառ է հանդիսացել օդանավի ապահերմետիզացիան: Օդանավում 90 ուղևոր է եղել: Տուժածներ չկան:


Փարիզից Մինսկ է ուղևորվել մեկ այլ օդանավ, որը նախորդի ուղևորներին կհասցնի Մոսկվա: