Սուրբ Ծննդյան շրջանում Twitter-ը կօգնի անգլիկան եկեղեցու եպիսկոպոսներին
Անգլիկան եկեղեցու բարձրագույն հոգևորականությունը պատմության մեջ առաջին անգամ ակտիվորեն Twitter-ը կիրառի Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շրջանում, հաղորդում է BBC-ն:
Անգլիկան եկեղեցու 16 հազար ծխական համայնքներում ևս ժողովրդին խնդրում են առանց ամաչելու տպավորություններով կիսվել Twitter-ի միկրոբլոգերում:
Սուրբ Ծնունդին «Թվիթել» պատրաստվում են նաև, մասնավորապես Քենթելբերյան արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլիամսը, նրա փոխանորդ Դարեմյան Ջասթին Ուելբին և Յորքյան արքեպիսկոպոս Ջոն Սենտամուն:










