«Բոֆա»-ն կրկին պատուհասել է Ֆիլիպիններին
Ֆիլիպիններին կրկին պատուհասել է «Բոֆա» թայֆունը, որի հետևանքով անցած երեքշաբթի զոհվել էր մոտ 500 մարդ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով ABC News-ին։
«Բոֆա»-ի կարգավիճակն այս անգամ թայֆունից իջեցվել է արևադարձային փոթորկի։
«Կտեղան հորդառատ անձրևներ, սակայն այս անգամ՝ առանց ուժեղ քամու։ Պատրաստվում ենք սողանքների և ջրհեղեղների։ Ցածրադիր վայրերը կրկին ջրի տակ կանցնեն»,- ասել է Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Բենիտո Ռամոսը։
Անցած երեքշաբթի Ֆիլիպիններին վրա հասած թայֆունի զոհն էր դարձել 548 մարդ, ևս 800-ը համարվում է անհետ կորած։










