Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են. պայքարում են նախագահի և վարչապետի կոալիցիաները

13:43 • 09.12.12

Ռումինիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են երևանյան ժամանակով ժամը 09.00-ին, հայտնում է BBC-ին։

 

439 մանդատի համար պայքարում է 2 խոշոր կոալիցիա. վարչապետ Վիկտոր Պոնտայի «Սոցիալ-լիբերալ միություն»-ը և «Ռումինական աջակողմյան դաշինք»-ը, որն աջակցում է նախագահ Տրայան Բեսեսկուին։

 

Ռումինիայի օրենքների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում բնակչությունն ընտրում է ինչպես պատգամավորների, այնպես էլ սենատորների։


Ընտրությունները կավարտվեն երևանյան ժամանակով 23.00-ին։