Գերմանիայում 150 մարդու մոտ հայտնաբերվել է աղիքային վարակ
Գերմանիայում երկու շոգենավերում`«Բելլրիվա»-ն Վիսբադենում և «Բրիտանիա»-ն Բրայզայում, ավելի քան ավելի քան 150 մարդու մոտ հայտնաբերվել է աղիքային վարակ:
Նիդերլանդական «Բելլրիվա» շոգենավի 70 ուղևորների մոտ հայտնաբերվել է նորովիրուսային վարակ, ինչի պատճառով նավի վրա հայտարարվել է կարանտին: «Բրիտանիա» նավի վրա վարակվել է 85 մարդ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: Վարակման պատճառները անհայտ են տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:










