Ավիավթար Գեմանիայում. կա 8 զոհ
Գերմանիայի Վելֆերսխայմ քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարում շաբաթ զոհվել է 8 մարդ, այդ թվում 3 երեխա, հայտնում է BBC-ն։
Երկու թեթև շարժիչային ինքանթիռը օդում բախվել են միմյանց և ընկել։ Վթարը տեղի է ունեցել լավ տեսանելիության պայմաններում։ Պատճառները պարզվում են։
Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարական ծառայությունները և հրշեջները։ Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել։










