Ռուսական ԶԼՄ-ները նպաստում են բնակչության «դեբիլացմանը». ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար
Ռուսաստանի ԶԼՄ-ները չեն նպաստում երիտասարդության մտավոր զարգացմանը, ասել է նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը Ազգային տնտեսության ակադեմիայում Վլադիմիր Պուտինի վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ, գրում է Взгляд-ը։
«Ես մի անգամ չկարողացա ինձ զսպել և ասեցի, որ մեր շատ ԶԼՄ-ներ նպաստում են բնակչության «դեբիլացմանը»։ «Դեբիլացումը», ցավոք սրտի, շարունակվում է»,- ասել է Իվանովը։
Նրա խոսքով, պետությանը անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել երիտասարդությանը, քանի որ 20-30 տարի անց նա է պետությունը կառավարելու։










