Կրեմլը պատասխան քայլեր է խոստանում՝ «Մագնիտսկու ցուցակի» օրենքն ընդունելու դեպքում

13:12 • 09.12.12

Կրեմլը խոստանում է պատասխան քայլեր՝ ԱՄՆ-ում, այսպես կոչված, «Մագնիտսկու ցուցակն» ընդունելու դեպքում, հայտնում է РИА Новости-ն։

 

«Մագնիտսկու ցուցակը» ծայրահեղ ոչ բարեկամական քայլ է։ Ամենատհաճն այն է, որ մեզ ստիպում են նմանատիպ պատասխան քայլերի։ Մենք ստիպված ենք պատասխանել, և, իհարկե, կպատասխանենք»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

 

ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի ընդունել է ռուսների նկատմամբ այցագրային պատժամիջոցների օրինագիծ, որոնք, կոնգրեսականների կարծիքով, կապված են մարդու իրավունքների խախտման հետ։ Այժմ օրինագիծն ուղարկվել է նախագահին՝ ստորագրման համար։