Լեհաստանում ցրտահարությունից 10 մարդ է մահացել

22:33 • 09.12.12

Լեհաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ երկրում ուժեղ ցրտերի պատճառով մահացել է 10 մարդ, որոնց մեծ մասը անտուն մարդիկ էին: Իրավապահ մարմինները խնդրում են հայտնել փողոցներում քնած մարդկանց մասին, որպեսզի հնարավոր լինի փրկել նրանց, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

 

Լեհաստանում միջին ջերմասնտիճանը կազմում է -10°: Օդերևութաբանները նշում են, որ շուտով ջերմաստիճանը կրկին կնվազի: