Զենքը վաճառելու անհաջող փորձից հետո ամերիկացին պատահաբար մահացու վիրավորել է 7-ամյա որդուն

18:51 • 09.12.12

ԱՄՆ Պենսիլվանիա նահանգում 7-ամյա տղան մահացու հրազենային վնասվածք է ստացել պատահական կրակոցի հետևանքով այն ատրճանակից, որը նրա հայրը տեղադրում էր ավտոմեքենայում, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Pittsburgh Tribune-Review-ին:

 

Միջադեպը տեղի է ունեցել փոքրիկ գյուղում, որը Պիտսբուրգ քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա է գնվում: Երբ 44-ամյա Ջոզեֆ Լոուֆրեյը որդու հետ ժամանել է զենքի խանութ, որտեղ ցանկանում էր վաճառել իրեն պատկանող ատրճանակը և որսորդական հրացանը:



Խանութի տերը, չհետաքրքրվելով այդ զենքերով, մերժել է Լոուֆրեյին, ով որդու հետ գնացել է դեպի մեքենան: Տղան նստել է դիմացի նստարանին: Երբ հայրը փորձել է ավտոմեքենան դնել ատրճանակը, այն պատահաբար կրակել է, և գնդակը դիպչել է երեխայի կրծքին: Ստացված վերքից 7-ամյա երեխան տեղում մահացել է:


Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Լոուֆրեյն ասել է, որ վստահ էր, թե դատարկել է ատրճանակի պահունակը, և չէր ենթադրում, որ մեկ փամփուշտ մնացել է մեջը: