ՌԴ նախագահի մամուլի խոսնակը կոչ է արել քննադատել Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել նախագահի վստահված անձանց քննադատել Պուտինի վարած քաղաքականությունը, հայտնում է Взгляд-ը։
«Պուտինին հարկավոր է քննադատությունը, այն հարկավոր է բոլորին, ովքեր աշխատում են նրա հետ, որովհետև և՛ Պուտինը, և՛ բոլոր նրանք, ովքեր աշխատում են նրա հետ, իդեալական չեն»,- ասել է Պեսկովը Կրեմլի աշխատակազմի ղեկավարության, նախարարների կաբինետի անդամների և խորհրդարանականանների մասնակցությամբ սեմինարի ժամանակ։










