Հարավային Սուդանում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա

20:22 • 09.12.12

Հարավային Սուդանի Վաու քաղաքում առնվազն 10 մարդ է զոհվել, երբ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա, տեղեկացնում է Հարավային Սուդանում ՄԱԿ-ի մամլո-քարտուղար Լիամ Մակդաուելը: «Բանակը կրակ է բացել ցուցարարների վրա, որոնք  ավելորդ դիմադրություն էին ցուցաբերում»,- նշել է Լ. Մակդաուելը: Նրա խոսքով՝ շաբաթ օրը սպանվել է 4 մարդ, իսկ կիրակի օրը ևս 6-ը:


Ցուցարարները դեմ են Արևմտյան Բահր-ալ-Գազալ նահանգի ղեկավարության` բոլոր վարչական շինությունները նահանգի կենտրոնի սահմաններից հեռու տանելու որոշմանը, տեղեկացնում է  Интерфакс-ը: