Յանուկովիչն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում կրկին տեսնում է Նիկոլայ Ազարովին

18:03 • 09.12.12

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վարչապետի պաշտոնում տեսնում է Նիկոլայ Ազարովին ու նրա թեկնածությունն է առաջադրել Գերագույն ռադայի հաստատմանը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը։

Նրա թեկնածությունը կքննարկի արդեն նոր գումարման խորհրդարանը, որի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։

 

Որոշ փորձագետներ կարծում են, որ խորհրդարանի նոր կազմում իշխող «Ռեգիոնների կուսակցության» ձայները կարող են չբավականացնել Ազարովի՝ վարչապետի պաշտոնում հաստատման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռեգիոնների կուսակցության» փոխնախագահ Ալեքսանդր Եֆրեմովը հայտարարել է, որ իր գլխավորած խմբակցությունն աջակցում է նախագահի որոշմանը։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահն ընդունել էր Ազարովի գլխավորած կառավարության հրաժարականը։


Անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետն ու մի շարք նախարարներ պատգամավոր էին ընտրվել, և հրաժարականն էլ պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։