Դրամահավաք-ճաշկերույթ Աբու Դաբիում՝ սիրիահայությանն օժանդակելու համար
Դեկտեմբերի 6-ին Աբու Դաբիի «Yas Island Crowne Plaza» հյուրանոցում տեղի է ունեցել Աբու Դաբիի և Դուբայի ու Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչությունների կողմից կազմակերպված և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթ՝ սիրիահայության օժանդակության հիմնադրամին աջակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, բացման խոսքով հանդես է եկել Աբու Դաբիի Ազգային վարչության ատենապետ Վարդգես Արզումանյանը:
Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով անդրադարձ է կատարել Սիրիայի ու սիրիահայության խնդիրների նկատմամբ Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքորոշմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայության աջակցությանն ուղղված ջանքերին: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը խիստ մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով և ցանկանում է այդ երկրում ստեղծված իրավիճակի շուտափույթ կայունացում ու խաղաղության վերահաստատում:
Միջոցառման ժամանակ կատարված հանգանակության ողջ գումարը փոխանցվել է սիրիահայության օժանդակության հիմնադրամին:










