Գերմանիայից կվտարվեն Սիրիայի դեսպանատան աշխատակիցները

17:52 • 10.12.12

Պաշտոնական Բեռլինը հայտարարել է, որ Գերմանիայից կվտարվեն Սիրիայի դեսպանատան 4 աշխատակիցներ, հայտնում է РИА Новости-ն:

 

Գերմանիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ սիրիացի պաշտոնյաները պետք է հեռանան մինչև հինգշաբթի:

 

«Բեռլինում Սիրիայի դեսպանատան 4 աշխատակիցների արտաքսումով պարզ ազդանշան ենք ուղարկում՝ մենք բացարձակ նվազագույնի ենք հասցնում հարաբերություններն Ասադի ռեժիմի հետ»,- նման քայլի պատճառներն այսպես են բացատրվում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի հայտարարության մեջ։