ԲՀԿ քաղխորհրդի նիստը հետաձգվել է
Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի այսօր` ժամը 16:00-ին, նախատեսված նիստը, ինչի մասին նախապես հաղորդվել էր, չի կայանա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը:
«Չէ, այսօր նիստ չի լինելու, հետո կանենք, երևի»,- ասաց Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ այս շաբաթվա մեջ կհաղորդվի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափի մասին:
Վարդան Օսկանյանը հրաժարվեց որևէ այլ մեկնաբանություն տալ, մասնավորապես, թե ճի՞շտ են «Ազատություն» ռադիոկայանի այն տեղեկությունները, որ շաբաթ օրը կայացել է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը:
Հավելենք, որ մամուլի հետ 24 ժամյա ռեժիմով աշխատող ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ առհասարակ չպատասխանեց զանգերին:










