Գործազուրկ բրիտանացիների համար ավտոբուսով երթևեկելը կարող է անվճար դառնալ

16:40 • 10.12.12

Մեծ Բրիտանիայի խոշորագույն ավտոբուսային ընկերություններն իշխանություններին առաջարկել են գործազուրկ քաղաքացիներին անվճար երթևեկելու հնարավորություն ընձեռել, որպեսզի օգնեն նրանց որքան հնարավոր է շուտ աշխատանք գտնել, գրում է Лента-ն։

 

Ըստ The Guardian պարբերականի՝ այդ հնարավորությունից կարող է օգտվել մինչև 800 հազար գործազուրկ բրիտանացի։

Բրիտանացիները կարող են օգտագործել Jobcentre Plus քարտը, որն արդեն թույլ է տալիս նրանց, ովքեր ավելի քան երեք ամիս է աշխատանք են փնտրում, ստանալ 50% զեղչ։

 

Գործազուրկների աջակցության ծրագրի նախաձեռնող ընկերությունների հսկողության տակ են գտնվում մոտավորապես 70 ավտոբուսային երթուղիներ Անգլիայում, Ուելսում և Շոտլանդիայում։ Մասնակից են դարձել ինչպես ամենամեծ ավտոբուսային ընկերությունները, այնպես էլ շրջանային փոխադրողները։