ԱՄՆ պետքարտուղարը հիվանդության պատճառով հետաձգել է այցը Մարոկկո

09:11 • 10.12.12

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաձգել է մասնակցությունը այսօր Մարոկկոյում կայանալիք «Սիրիայի բարեկամների հավաքին»՝ առողջական խնդիրների պատճառով։


Ինչպես
տեղեկացնում է Reuters գործակալությունը, պատճառն աղիքային վարակն է։


ԱՄՆ
պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ֆիլիպ Ռայսը տեղեկացրել է, որ այցը այսօրվա փոխարեն կայանալու է վաղը։


Սիրիայի
բարեկամների աշխատանքային խմբի ներկայացուցիչ երկրների հավաքը կայանալու է չորեքշաբթի։


Ենթադրվում
է, որ այդ հանդիպման ընթացքում պաշտոնապես կճանաչվի նոյեմբերին ստեղծված ընդդիմադիր ուժերի կոալիցիան։