ԱՄՆ-ում 62 տարվա զույգը մահացել է գրեթե միաժամանակ
ԱՄՆ-ում 62 տարվա ամուսնական զույգը մահացել է գրեթե միաժամանակ, հայտնում է Huffington Post-ը:
Կանզասում Կորնելսոն ամուսիններից նախ մահացել է 85-ամյա Մելվինը, ով տառապում էր քաղցկեղից: Այնուհետ մի քանի ժամ անց, հենց նրա կողքին մահացել է նրա կինը՝ 80-ամյա Դորիսը. կինը քնել է ամուսնու կողքին և այլևս չի արթնացել:
Զույգի դուստրն ասել է, որ իր ծնողները կյանքում չեն դավաճանել միմյանց ու երջանիկ են եղել:










