Սպանություն Ավանում. 53-ամյա տղամարդը խոստովանել է հանցանքը

12:42 • 10.12.12

Ոստիկանության Ավանի բաժանմունքում դեկտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա: 


Ըստ Ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1949թ. ծնված Շուրա Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով:


Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին:


Վերջինս խոստովանել է, որ դեկտեմբերի 7-ին իր բնակարանում բութ առարկայով հարվածներ է հասցրել Շ. Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

 

Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: