Եվրամիությունը 30 մլն եվրո կտրամադրի սիրիական հակամարտության փախստականներին
Եվրամիությունը 30 մլն եվրո օգնություն կհատկացնի սիրիական հակամարտությունից տուժածներին: Նման որոշում են կայացրել այսօր ԵՄ խորհրդի անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
ИТАР-ТАСС-ի եվրոպական աղբյուրի տեղեկություններով, այդ միջոցները կուղղվեն «Սիրիայում մարտական գործողությունների գոտիները լքած անձանց կարիքները հոգալուն»: Խոսք է գնում նրանց խմելու ջրով, սննդով, դեղամիջոցներով և վրաններով ապահովելու մասին:
Ըստ Եվրոպական հանձնաժողովի տվյալների՝ Սիրիայի տարածքում փախստականների թիվը հասնում է մոտ 2 միլիոնի, ևս մոտ կես միլիոն մարդ ապաստան է գտել Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում:
Սիրիայում հակամարտության սկզբից ԵՄ անդամ 27 երկրների կողմից փախստականներին 310 մլն եվրո գումարի չափով մարդասիրական օգնություն է տրամադրվել:










