Եվրոպայում ձյան տեղումների հետևանքով 20-ից ավելի մարդ է մահացել

10:55 • 10.12.12

Եվրոպայում ձյան տեղումների պատճառով առնվազն 24 մարդ է զոհվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Շվեյցարիայում, որտեղ 11 մարդ երեկ ձնակույտի տակ է մնացել. ևս երկու զբոսաշրջիկներ այստեղ վնասվածքներ են ստացել։

 

Ուժգին ցրտերի պատճառով Չեխիայում զոհվել է 7 մարդ։ Գիշերն օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 27 աստիճան։

Ոստիկանության տվյալներով՝ մարդիկ զոհվել են ցրտահարման հետևանքով։

 

Առնվազն 6 մարդ զոհվել է Բալկանյան մի շարք երկրներում՝ Խորվաթիայում, Սերբիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցեգովինայում։

 

Այստեղ դժվարացել է տրանսպորտի երթևեկությունը, խափանումներով է մատակարարվում էլեկտրաէներգիան։

 

Ֆրանկֆուրտի օդանավակայանում հետաձգվել են ավելի քան 370 թռիչքներ։