ԵՄ նախագահը կրկին ոտանավոր է հորինել՝ այս անգամ Նոբելյան մրցանակի մասին
Նոբելյան ինստիտուտ այցի ժամանակ Եվրոպական Միության ղեկավար, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը պատվավոր հյուրերի մատյանում գրառում է կատարել, հայտնում է Euromag-ը։
Ռոմպեյը, ով ճապոնական պոեզիայի մեծ սիրահար է, հատուկ այս առիթով հորինել է ճապոնական դասական եռատող՝ հոկու։
ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի թարգմանությամբ այն հնչում է հետևյալ կերպ.
Պատերազմից հետո խաղաղություն է,
Իրականացվեց վաղեմի երազանքն
ու Նոբելի ցանկությունը։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Հերման Վան Ռոմպեյը Հունաստանին վարկ տրամադրելու հարցի քննարկման ժամանակ նույնպես հոկու էր հորինել, որի թեման էր եղել մելամաղձոտ աշունը։
Ի դեպ, այսօր Օսլոյում տեղի կունենա ԵՄ-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։










