Հնդկական քոլեջի ուսանողուհիներին զրկել են ջինս կրելու իրավունքից
Հնդկաստանում 16-19 տարեկան աղջիկների համար նախատեսված քոլեջներից մեկի ուսանողուհիներին արգելել են ջինսեր և կարճ շրջազգեստներ կրել, հաղորդում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Այդպիսով, ուսումնական հաստատության ղեկավարությունը ցանկանում է պայքարել ուսանողուհիների նկատմամբ նրանց հասակակիցների կամ ավելի մեծ տարիքի տղամարդկանց կողմից սեռական ոտնձգությունների դեմ։
Նյու Դելիից 110 կմ հեռավորության վրա գտնվող Ադարշ քոլեջի տնօրինության կարծիքով՝ հենց աղջիկների արտաքին տեսքն է ազդում նրանց հանդեպ տղաների վերաբերմունքի վրա։
Իրենք՝ ուսանողուհիները, հայտարարել են, որ տվյալ հագուստը կրելու արգելքով ոչնչի հասնել չի լինի։ Ինչպես նշել են ազջիկները, սարի կրելը չի երաշխավորում, որ իրենց չեն անհանգստացնի։
Իրավապաշտպանները դեմ են հանդես եկել որոշ իրեր կրելու արգելքին։
«Մեր երկիրը զարգանում է, մենք ապրում ենք 21-րդ դարում, և դա սարսափելի է՝ լսել նման արգելքների ընդունման մասին։ Կառավարությունը չպետք է թույլ տա, որպեսզի քոլեջը թելադրի աղջիկներին, թե ինչ հագնել»,- հայտարարել է Հնդկաստանի կանանց ազգային հանձնաժողովի ղեկավարը։










