Ինդոնեզիայի հյուսիս-արևմուտքում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Թանիմբար կղզիների մոտ` կղզիախմբի հյուսիս-արևմուտքում, այսօր 7.2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը Սաումլակի քաղաքից 215 կմ հեռավորության վրա է գտնվել: Երկրաշարժի օջախը 15 կմ խորության վրա էր:
Զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի վերաբերյալ հայտարարություն չկա:










