Ինգուշեթիայում ոչնչացվել է մահապարտների գումարտակի համակարգողը
ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետության Նազրանի շրջանի Դալակովո գյուղում սպանվել են անօրինական զինված խմբավորումների երկու ակտիվ մասնակիցներ, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Ձերբակալության փորձի ժամանակ հանցագործները զինված դիմադրություն են ցույց տվել և սպանվել են: Պարզվել է, որ նրանցից մեկը, այսպես կոչված, Ինգուշեթիայի հարթավայրային մասում գործող մահապարտների գումարտակի համակարգող` 1982թ. ծնված Սուլեյման Շանխոևն է», - գործակալությանը տեղեկացրել են Ինգուշեթիայի ԴԱԾ վարչության մամուլի ծառայությունից:










